ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Հրաժարվել է պետք պարտվածի հոգեբանությունից, քանի դեռ համընդհանուր պարտությունն իրական չի դարձել

Հրաժարվել է պետք պարտվածի հոգեբանությունից, քանի դեռ համընդհանուր պարտությունն իրական չի դարձել
19.08.2025 | 11:48

Փաշինյանի «ուղերձ»-ում որևէ նորություն չկար։ Նրան պարզապես հանձնարարված է պարբերաբար իրականացնել հոգեբանական հարձակումներ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Նպատակը պարզ է՝ հասարակությանը պահել մշտապես ընկճված, սթրեսային և «պարտվածի» հոգեվիճակում։

Իմ դիտարկումներով՝ խոշոր հարվածները իրականացվում են ոչ ուշ, քան 10 օրը մեկ, հաճախ՝ անգամ 6-7 օրը մեկ։ Օրինակ՝ Վաշինգտոնյան կապիտուլյացիան տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, և արդեն այսօր թուրք-ադրբեջանական դաշինքին անհրաժեշտ էր նոր հարված՝ այդ կապիտուլյացիոն դրույթները ամրապնդելու համար։ Դա էլ հենց իրագործվեց այսօրվա խայտառակ «ուղերձ»-ի միջոցով։

Ընդ որում, այս հոգեբանական հարվածները համակարգված կերպով իրականացնում են թե՛ Իլհամ Ալիևը, և թե՛ նրա հայաստանյան գործակիցները՝ Նիկոլ Փաշինյանը և նրա մերձավոր շրջապատը։ Նրանց առայժմ հաջողվում է պահել հայ հասարակությունը երկարատև «կաթվածահարության» վիճակում, քանի որ մեզանում դեռ բացակայում է այն հեղինակավոր, համազգային ընդդիմադիր ուժը, որը կկարողանա կազմակերպել արդյունավետ դիմադրություն։

Այնինչ, վաղուց կաթվածահարությունից ազգովին դուրս գալու ժամանակն է։ Հրաժարվել է պետք պարտվածի հոգեբանությունից, քանի դեռ համընդհանուր պարտությունն իրական չի դարձել։

Կարող եք ստուգել. 10 օրից ոչ ուշ՝ Իլհամ Ալիևը կամ նրա հայաստանյան «գործընկերները» հանդես կգան հերթական հարձակողական ելույթներով ու հայտարարություններով։

Որովհետև սա ՊԱՏԵՐԱԶՄ է, ոչ թե խաղաղություն։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 6758

Մեկնաբանություններ